237 քաղաքացի է բերման ենթարկվել, մի մասը հիվանդանոցում են

237 քաղաքացի է բերման ենթարկվել, մի մասը հիվանդանոցում են

Երևանի կենտրոն ոստիկանություն են բերման ենթարկել 13 ակտիվիստ քաղաքցիների։ Նրանց տեսակցության է եկել Նիկոլ Փաշինյանը, ով լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Չի բացառել, որ կլինեն նաև ձերբակալություններ, քանի որ քաղաքական որոշում էր կայացվել։ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Hraparak.am-ին տեղեկացրել են, որ ընդհանուր 237 քաղաքացի է բերման ենթարկվել, նրանք գտնվում են տարբեր ոստիկանական բաժիններում, նաև մարզերում։  Բերման ենթարկվածներից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել՝ վնասվածքների պատճառով։