Ինչպես վերացնել պատժամիջոցները. Թեհրանը և միջնորդները դեռ ընդհանոր հայտարարի չեն եկել

Ինչպես վերացնել պատժամիջոցները. Թեհրանը և միջնորդները դեռ ընդհանոր հայտարարի չեն եկել

«Վեցյակը» և Իրանը Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում  «Վեցյակը» և Իրանը առայժմ չեն կարողացել պայմանավորվել պատժամիջոցների վերացման կարգի հարցում, հայտնում է ria.ru-ն:



Միջազգային միջնորդների «վեցյակը» և Իրանը աշխատում են միջուկային ծրագրի վերջնական համաձայնությունների վրա: Համաձայն ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունների՝ վերջնական փաստաթուղթը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը:



ԱՄՆ-ի պատվիրակությունից  France-Presse գործակալությանը հայտնել են, որ Թեհրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներըին ստուգումներ անցկացնել իր օբյեկտներում՝ բացառությամբ մի քանի ռազմական օբյեկտների:



Մեկնաբանելով ձեռք բերված համաձայնությունը՝ նա նշել է, որ ԱՄՆ-ը չէր թույլատրի իր ռազմական գաղտնի օբյեկտներում կողմնակի դեմքերի, այդ պատճառով չի կարող դրանում պնդել Իրանի հետ բանակցություններում, սակայն կասկածի դեպքում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կսկսեն բանակցությունները ստուգումների թույլտվության համար:



Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Թեհրանը չի համաձայնվի բացառիկ ստուգումների անցկացմանը և պնդում է պատժամիջոցների անհապաղ վերացում: