Գերմանիայի արտգործնախարարը մեկնում է Թեհրան

Գերմանիայի արտգործնախարարը մեկնում է Թեհրան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հոկտեմբերի 17-ին Իրան կայցելի: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել են Իրանի ԱԳՆ-ում:



«10 օրից Իրան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը և կհանդիպի Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այցը կտևի երկու օր»,- ասվում է մամլո ծառայությունում:



Նշվում է, որ Շտայնմայերի այցի նպատակն է երկկողմանի հարաբերությունների բարելավումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի դրության քննարկումը: