«Ռուբենը թող գնա ֆուտբոլ խաղա… »

«Ռուբենը թող գնա ֆուտբոլ խաղա… »

Ոնց որ թե հրաժարականը Ռուբեն Հայրապետյանի մոտ լավ է ստացվում: Հիշում եք երևի, թե պատգամավորի մանդատից ինչ հուզիչ նամակով հրաժարվեց:



Մարդիկ էլ մտածում են՝ որ այդպես լավ է ստացվում, մի հատ էլ պահանջենք ՀՖՖ նախագահի պաշտոնի հրաժարականը:



Մեր թիմի վերջին պարտությունից հետո հրաժարականի պահանջն ավելի մեծացավ, բոլորից առաջնահերթ նրա հրաժարականն են պահանջում:



Հրաժարական բառը մեր ժողովուրդն ամենաշատն է սիրում: Եթե հիշում եք, նախագահին էլ 10 րոպե, կես ժամ, մի օր, երկու օր ժամանակ էին տալիս , որ հրաժարական տա:



Հիմա բոլորի թեման Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն է:



Ֆեսբուքում տարիքն առած մի տիկին հա՜ գրում է.
Ռուբեն Հայրապետյանի հրաժարակա՛նն ենք պահանջում: 



Որտեղ բացում, նրա հրաժարականի «նոտան է աչքովս ընկնում»: Վերջնագիրը: Էլ չհամբերեցի, գրեցի.



-Տիկին ֆուտբոլասերյան, որ հրաժարական տա, բա ի՞նչ գործ անի…



Առանց երկար- բարակ մտածելու գրեց.



-Թող գնա ֆուտոլ խաղա, բոլա՝ ֆուտբոլիստներին խաղցրելա…



 



Հասմիկ Բաբաջանյան