Սերիալային հայտնի դերասանուհու վիրահատության գումարի կեսն էլ դեռ չի հավաքվել

Սերիալային հայտնի դերասանուհու վիրահատության գումարի կեսն էլ դեռ չի հավաքվել

Էրեբունի բժշկական կենտոնում գտնվող դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը շարունակում է գտնվել հիվանդասենյակում: Hraparak.am-ը երիտասարդ դերասանուհուց հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է իրեն զգում և ե՞րբ է տեղի ունենալու ողնաշարի վիրահատությունը. «Նույն վիճակն է, սպասում եմ պառկած, թե երբ կլինի վիրահատությունը: Վիրահատությունից հետո արդեն պարզ կլինի, թե ինչպես է վիճակը: Հենց իմպլանտը լինի, միանգամից կվիրահատեն»:



Հոկտեմբերի 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Ջուլիա Սաղաթելյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, դերասանուհին ողնաշարի և ոտքի վիրահատության կարիք ունի: «Մենք պետք է առձեռն գումար տանք, որպեսզի իմպլանտանտն ուղարկեն հիվանդանոց, որից հետո նոր տեղի ունենա վիրահատությունը».- մեզ հետ զրույցում ասել էր դերասանուհու մայրը: Ջուլիա Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք գումար հավաքվե՞լ է վիրահատության համար, թե՞ ոչ. «Դե առաջընթաց կա մի փոքր: Բարեկամները որոշ չափով… բայց դե գումարը դեռ չի հավաքվել, շատ քիչ է, կեսն էլ չկա»:



Մարդիկ, ովքեր ցանկություն և հնարավորություն կունենան օգնության ձեռք մեկնել Ջուլիա Սաղաթելյանին, կարող են կապ հաստատել նրա մոր՝ տիկին Լաուրայի հետ, սա նրա հեռախոսահամարն է՝ 055903008:



Նշենք, որ դերասանուհին հայտնի է հեռուստասերիալներից, նա «Աննա» սերիալում Լիլիայի, «Հրեշտակների դպրոցում»՝ Գոհարի, «Անցյալի ստվերներում»՝ Նառայի, իսկ «Բախտաբերում» Ջուլիայի դերակատարն էր: