Ինչ դիտել այսօր

Ինչ դիտել այսօր

«Չինական գլուխկոտրուկ» (Ֆրանսիա, 2014 թ.)



Հիշո՞ւմ եք, ձեզ արդեն ներկայացրել ենք Սեդրիկ Կլավիշին ու նրա կինոոճը, որպես լավագույն օրինակ էլ խորհուրդ տալով դիտել 2004-ին նրա նկարահանած «Սիրունիկները»: Ովքեր հասցրել են այն դիտել, նրանց համար առավելապես հետաքրքիր կլինի այսօրվա առաջարկելիք՝ «Չինական գլուխկոտրուկ»-ը, որը ոչ այլ ինչ է, քան նախորդ ֆիլմի հերոսների հետագա ճակատագրի պատմությունը:



Նախորդ ֆիլմի վերջին գործողությունները կասկած չէին թողնում, որ Քսավիեն ու Վենդին կամուսնանան: Եվ ահա ուղիղ տաս տարի անց թողարկված «Չինական գլուխկոտրուկ»-ում մենք տեսնում ենք տասնամյա ամուսնական բեռից հոգնած և առանձին իրենց տեղն այս կյանքում փնտրել ձգտող նույն հերոսներին: Միայն թե գործողություններն արդեն Փարիզից տեղափոխվում են Նյու Յորք: