Ի՞նչ հագնել Ամանորին. 2016թ նորաձեւության տենդենցներից

Ի՞նչ հագնել Ամանորին. 2016թ նորաձեւության տենդենցներից

2016 թվականը Հրե /կարմիր կապիկի տարի է: Համապատասխանաբար տարին պետք է դիմավորել փայլուն, անսովոր և տարբերվող զգեստով:



Փայլուն տրամադրություն



Այս սեզոնին ակտուլ տենդեցները հիանալի կերպով կարտացոլվեն երեկոյան և կոկտելային հագուստներում: Բնականաբար փայլուն զգեստ ընտրելու դեպքում աքսեսուարները ընտրեք հնարավորինս զուսպ գույներում և հակառակը:



2016 թվականի հիթը՝ կապիկը, բացառիկ ստեղծագործ, կամակոր, փոփոխական կերպարն է: Հետևաբար 2016 թվականի գույներն էլ շատ անկանխատեսելի կլինեն:



Կապիկը ողջունում է կանաչ և կապույտ հագուստի ֆոնի վրա փայլուն դեկորները և էլեմենտները: Հիմքը ծովի ալիքների կապույտն է, փիրուզագույնի երանգները, իհարկե, չենք հրաժարվում նաև պաստելային մեղմ գույներից:



Փայլուն կտորներ, փետուրներ, մորթիներ, ամեն վառը, աչքի ընկնողն ու անսովորը ողջունելի է 2016 թվականի ամանորյա հագուստում:



Գալիք 2016 թվականին երջանկության խայծը՝ կրակի և նրա կարմիր գույնի մեջ է: Բայց ամենևին էլ պարտադիր չէ հագուստում ընտրել կարմիր գույնը, բավական է կարմիրը լրացնել աքսեսուարների միջոցով,կարմիր նախշերով, պարզապես շրթներկով և աչքերի կրակով:



Ձևածք



2016 թվականի ամանորյա հագուստները չպետք է լինեն պարզ և ձանձրալի ձևվածքով: Լայն թափվող կիսաշրջազգեստներ, տձև՝ անորոշ ձևվածքի զգեստներ, կոմբինիզոններ, ընտրելով դեկորներով և աքսեսուարներով հագեցած հանդերձանքը բարեհաճ կտրամադրեք ձեր նկատմամբ Հրե կապիկին:



Նյութի աղբյուրը՝ Dress-trends.com