Հայ գեղեցկուհին ճանաչվեց «Միսս հմայք»

Հայ գեղեցկուհին ճանաչվեց «Միսս հմայք»

Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 22-ը Չինաստանի Շանհայ քաղաքում ընթանում է «Miss all nation» միջազգային հեղինակավոր մրցույթ-փառատոնը: Մրցույթին մասնակցում են ավելի քան 40 երկրների գեղեցկուհիներ: Ինչպես տեղեկացանք «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի», «Միսս եւ Միստր Աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ, մրցույթների հիմնադիր, հեղինակ Աշոտ Խաչատրյանից Հայաստանը ևս ուներ իր ներկայացուցիչը՝:Մարիամ Դավթյանը, ով առաջին անգամ էր մասնակցում նման հեղինակավոր միջազգային փառատոնի, մեր երկիրը ներկայացրեց շատ բարձր մակարդակով եւ արժանացավ miss charm/ միսս հմայք/ մրցանակին:



Նշենք, որ մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն վաղը՝ դեկտեմբերի 22-ին:



Արևիկ Հակոբյան