Հրապարակվել են բրիտանացի դիվանագետ-լրտեսների ձերբակալության կադրերը (տեսանյութ)

Հրապարակվել են բրիտանացի դիվանագետ-լրտեսների ձերբակալության կադրերը (տեսանյութ)

Համացանցում են հայտնվել Ռուսաստանում բրիտանացի դիվանագետներ Սքոթթի և Քոաթալեն-Հոջսոնի ձերբակալության կադրերը: Նրանք գաղտնի տեսալուսանկարահանումներ են կատարել Մոզդոկի ռազմական օդանավակայանի տարածքում:



Ավելի վաղ ՌԴ հատուկ ծառայություններում РИА Новости-ի աղբյուրը հայտնել էր, որ ձերբակալվել է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի մի քանի քաղաքացի: Ըստ աղբյուրի՝ ամերիկացին ձերբակալվել էր Չկալովսկի օդանավակայանում ռազմական և հատուկ նշանակության ինքնաթիռները լուսանկարելու համար:



«Իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանության աշխատակիցները ձերբակալվել են Մոզդոկի ռազմական օդանավակայանով հետաքրքրվելու կապակցությամբ»,- ասել է գործակալության աղբյուրը: