«Ժողովուրդ». Ու դեռ ասում են՝ գիտությունը չի ֆինանսավորվում

«Ժողովուրդ». Ու դեռ ասում են՝ գիտությունը չի ֆինանսավորվում

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ գիտությունների ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրինությունը, իրենց աշխատակիցների թիվը հավելագրելով, պետբյուջեից հավելյալ գումարներ է ստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս իստիտուտում իրականում աշխատում է 35-ից առավելագույնը 40 հոգի: Սակայն նշված հիմնարկությունից «Ժողովուրդ»-ին տված պարզաբանման համաձայն՝ իրենք ունեն 63 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը կազմում է 127 հազար դրամ: Մինչդեռ մեզ հաջողվեց նույն Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հաշվապահության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչությանը ներկայացրած հաշվետվության պատճենն ունենալ՝ համաձայն որի, այս հիմնարկությունը մարտ ամսին 80 աշխատակցի է աշխատավարձ վճարել: Նկատենք, որ իրականում գոյություն չունեցող աշխատակիցների թվի հավելագրման շնորհիվ վերը նշված ինստիտուտին պետբյուջեից հատկացվող միջոցները ամսական մոտ 4 միլիոն դրամով ավելին են, քան պետք է լինեին: Ու դեռ ասում ենք՝ գիտության ոլորտում ֆինանսավորում չունենք: Գուցե ճի՞շտ չի բաշխվում այն»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: