«Ժողովուրդ». Աշոտյանն անգործ չէ, մնացածի համար էլ մի լույս կբացվի

«Ժողովուրդ». Աշոտյանն անգործ չէ, մնացածի համար էլ մի լույս կբացվի

«Ժոովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու արդյունքում Արագածոտնի եւ Շիրակի մարզպետներ Սարգիս Սահակյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ու ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մինչեւ օրս շարունակում են առանց պաշտոնի մնալ, այլ կերպ ասած՝ համալրել են գործազուրկների շարքերը:



«Ժողովուրդ»-ը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից փորձեց պարզել, թե իրենց կուսակիցներին ինչու նոր պաշտոններ չեն տալիս: «Շիրակի եւ Արագածոտնի մարզպետների պահով չեմ կարող ասել, դա հանրապետության ղեկավարության խնդիրն է, կադրային փոփոխություններ են: Նրանք այն մարդիկ են, որ կարող են օգտակար լինել մեր հանրությանը: Դա ժամանակի խնդիր է: Իսկ պարոն Աշոտյանը այսօր զբաղվում է կուսակցական գործունեությամբ»,- ասաց Շարմազանովը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: