Երիտասարդը սպանել է ընկերուհուն, նրա եղբորը, իսկ հայրը հայտնվել է հիվանդանոցում

Երիտասարդը սպանել է ընկերուհուն, նրա եղբորը, իսկ հայրը հայտնվել է հիվանդանոցում

Երեւանում այսօր սպանության դեպք է գրանցվել: Ոստիկանությունից տեղեկացանք, որ մայիսի 13-ին, ժամը 9-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարապետյան փողոցի 30 ա հասցեում վիճաբանություն է։



Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է նշված տան բնակիչ, 1987 թ. ծնված Շողիկ Արմենակյանի դիակը՝ կտրած-ծակած գործիքի հասցրած հետքերով։
Պարզվել է, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխել Համլետ Արմենակյանին և 1990 թ. ծնված Շավարշ Արմենակյանին, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել է։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է կատարողի ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ տարվում են համապատասխան միջոցառումներ։ Կատարվում է նախաքննություն։



Hraparak.am-ի տեղեկություններով՝ սպանությունը եղել է կենցաղային հողի վրա: Երիտասարդը գժտվել է ընկերուհու հետ, այցելել վերջինիս բնակարան, սակայն նրան հանել են տնից: Նա էլ փորձել է վրեժխնդիր լինել՝ դանակահարելով, թե ընկերուհուն, թե նրա եղբորը, թե հորը: Շողիկ Արմենակյանը տեղում է մահացել, նրա եղբայրը՝ Շավարշ Արմենակյանը՝ հիվանդանոցում: