«Ժողովուրդ». Ընտրախախտումների հնարավորություն տվող համակարգերը մնացին

«Ժողովուրդ». Ընտրախախտումների հնարավորություն տվող համակարգերը մնացին

«Ժողովուրդը» գրում է. «Եկող երկուշաբթի խորհրդարանը կսկսի երկրորդ ընթերցմամբ քննարկել ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, որի վերջնական տարբերակը ՀՀ կառավարությունն արդեն ներկայացրել է ԱԺ-ին: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները մինչեւ վերջ չհրաժարվեցին ընտրությունների կեղծման հնարավորություն տվող համակարգերից, մասնավորապես, այդպես էլ չհամաձայնեցին ընտրական ցուցակները մաքրել եւ դրանցում թողնել միայն Հայաստանում առկա ընտրողներին: Եվս մեկ անգամ ՀՀ իշխանությունները ընդդիմությանը եւ հասարակությանը մարտահրավեր են նետում: Արդյոք ընդդիմությունը կկարողանա բոլոր տեղամասերը վերահսկել, արդյոք ընտրակաշառք վերցնող ընտրողները կհրաժարվեն իրենց կյանքի հինգ տարին հինգ կամ տասը հազար դրամով ծախելուց, պարզ կլինի 2017-ի ԱԺ ընտրություններից հետո: Արձանագրենք նաեւ, որ ԱԺ ընտրությունների համամասնական նոր ընտրակարգը ընդդիմադիր կուսակցություններին պարտադրելու է միավորվել եւ խոշորանալ կամ էլ ասպարեզից հեռանալ»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: