«Ժողովուրդ» Նախագահը ծրագրել է ազատվել հին կադրերից

«Ժողովուրդ» Նախագահը ծրագրել է ազատվել հին կադրերից

«Ժողովուրդը» գրում է. «Իշխանական վերնախավում այս օրերին ամենաքննարկվող թեման բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունների հարցն է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գրեթե բոլոր նախարարները տարբեր ճանապարհներով նախագահի նստավայրից փորձում են իրենց հետագա ճակատագրի մասին տեղեկություններ պարզել: Բայց մեր երկրում Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշումներ կայացնում, եւ ում հետ ինչպես ցանկանա, կվարվի՝ հաշվի առնելով պաշտոնյաների՝ ուղնուծուծով կոռումպացված լինելու փաստը: Ուստի նախագահականում էլ տեղյակ չեն, թե ում ինչ է սպասվում: Այս անորոշ իրավիճակը Հայաստանի կառավարման համակարգի մի մասին, կարելի է ասել, անգործության է մատնել: Պաշտոնյաներից շատերը աշխատանքային օրն անցկացնում են մամուլի եւ համացանցի հրապարակումներին հետեւելով, որպեսզի տեսնեն՝ իրենց մասին ով եւ ինչ է գրում, որպեսզի հետեւություն անեն, թե ինչպես վարվել: Հավելենք, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը ենթադրում է ազատվել հին կադրերից»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: