«ՀԺ». Վարդան Այվազյանը Հայաստանի «ամենաօֆշորացված» անձանցից է

«ՀԺ». Վարդան Այվազյանը Հայաստանի «ամենաօֆշորացված» անձանցից է

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Եթե ինչ-որ մի դեղատան տնօրենի հաշիվ գտել են Պանամայում, դա ի՞նչ է՝ հանցագործությո՞ւն Է»,– երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել Է Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը։ Նա բնականաբար դա ասել Է իրեն հատուկ մուննաթով ու բնականաբար խոսել է«դու»–ով...։ Բայց խնդիրը տվյալ պահին դա չէ։ Վարդան Այվազյանը Հայաստանի թերևս «ամենաօֆշորացված» անձանցից է։ Դա պարզվեց ընդամենը 5 տարի առաջ, երբ չինական մի ընկերություն ձեռք էր բերում Հրազդանի մոտակայքում գտնվող մի խոշոր երկաթահանք։ Այդ հանքը շահագործելու լիցենզիան, ըստ «Հետք» պարբերականի այն ժամանակ հրապարակած փաստաթղթերի, տրված էր «Նագին» ՍՊԸ-ին, որի խոշոր բաժնետեր էր բնապահպանության այն ժամանակվա նախարար Վարդան Այվազյանի որդին՝ Սուրեն Այվազյանը։ Այդ նույն ընկերության մյուս բաժնետերը օֆշոոում՝ Վիրջինյան կղզիներում գրանցված Caspian Bounty Steel Limited ընկերությունն Էր։ Չինացիների հետ կնքված պայմանագրով հանքավայրը գնվելու Էր 24 միլիոն դոլարով։ Թե ինչ եղավ դրանից հետո, անհայտ Է՝ հետքերը կորան օՖշորներամ, երևի 24 մի|իոն դոլարով հանդերձ։ Հույս ունենանք, որ մի օր Էլ կբացվեն Վիրջինյան կղզիներին վերաբերող փաստաթղթեր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։