Վերաքննիչից՝ ՔԿ, այնտեղից էլ՝ ՀՔԾ (տեսանյութ)

Վերաքննիչից՝ ՔԿ, այնտեղից էլ՝ ՀՔԾ (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր էլ մարդաշատ էր: Դատարանի բակում էին հավաքվել մեկ տասնյակից ավելի մարդիկ: Նրանք այստեղ էին եկել Խորենացի փողոցի դեպքերի ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար կալանավորված Հայկ Հովհաննիսյանի կալանքի բողոքարկման դատական նիստին: Հայկ Հովհաննիսյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց: Նրա մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ իր որդին մեղավոր չէ, նա ընդհանրապես ցույցերի, հանրահավաքների չի մասնակցել, և իր որդուն ապօրինի, անհիմն կերպով են այնտեղ պահում:



Այստեղ էր նաև Ազատության հրապարակի հարթակից մշտապես ելույթ ունեցող, «Հայ մայրեր» կոմիտեի նախագահ Գայանե Գասպարյանը: Այստեղից որևէ պատասխան չստանալուց հետո նա իր թիմակիցների հետ ուղևորվեց ՀՀ Քննչական կոմիտե: Նրանց պահանջը մեկն է՝ թույլ տալ տեսակցել «Սասնա ծռեր»-ի տղաներից յուրաքանչյուրին, ներկա գտնվել դատավարություններին: «Այստեղ նրանց ընդունեց քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժնի պետ Կարապետյանը, վերջինս ասաց, որ տղաների գործերով զբաղվում է ՀՔԾ-ն:



Կանանց ՀՔԾ-ում նույնպես ընդունեցին քաղաքացիների ընդունելության բաժնից, որտեղ տիկին Գայանեն դիմում գրեց՝ թույլ տալու իրենց մասնակցել բոլոր դատավարություններին և տեսակցել «Սասնա ծռեր»-ի տղաներին:



Մանրամասները՝ տեսանյութում: