Արայիկ Խանդոյանը երբևէ որևէ աթոռի համար չի պայքարել. Ա. Պապիկյան

Արայիկ Խանդոյանը երբևէ որևէ աթոռի համար չի պայքարել. Ա. Պապիկյան

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի թեկնածու, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել, որն իր հերթին տարածել է Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը։



Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Արայիկ Խանդոյանը երբևէ որևէ աթոռի համար չի պայքարել։ Արայիկ Խանդոյանին տված վստահության քվեն չի փոխանցվելու կամ ժառանգվելու։ Այդ քվեն պետք է բացառապես ծառայի ժողովրդին։ Ընտրություններում հաղթելը մեկ նպատակ է հետապնդում՝ հաստատել ժողովրդի անվերապահ հաղթանակը։ Ցանկացած միջամտություն՝ ճնշում, ընտրակաշառք և այլն, որակվելու է որպես բռնություն ժողովրդի Հաղթանակի և ազատ կամարտահայտության դեմ։ Որոշումը ժողովրդինն է։ Մենք ընտրում ենք ազատությունը։ Ոչ ստրկությանը»։