Կվերածնվի՞ արդյոք «Պոլիտեխնիկը»

Կվերածնվի՞ արդյոք «Պոլիտեխնիկը»

«Հայտնի է, որ ավերել՝ չկառուցել» ասացվածքը հաստատող օրինակները շատ են մեր կյանքում:



Տվյալ դեպքում խոսքը նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի, իսկ այժմ՝ Հայաստանի ճարտարագիտական համալսարանի սպորտային ակումբի մասին է:



Դեռևս ոչ վաղ անցյալում համալսարանի սպորտային սրահն ու լողավազանը երկրի սպորտային կյանքի կենտրոններից մեկն էին: Այստեղ պարբերաբար մարզվում էին տարբեր մարզաձևերով մարզվող մարզիկները: Ֆուտբոլային սրահ հաճախողների և լողորդների համար «Պոլիտեխնիկն» ընդհանրապես սպորտային բազա էր: Իսկ սրահի ծառայություններից օգտվում էին հանրապետության հազարավոր ուսանողներ և մարզասերներ:



Թվում էր՝ ամենն ընթանում է իր բնականոն հունով, մանավանդ, որ սպորտային կառույցների մասով Հայաստանում ամեն ինչ չէ, որ հարթ է: Բայց բոլորն այդ կարծիքը չեն կիսում:



«Պոլիտեխնիկի» օբյեկտիվ խնդիրները միշտ առկա են եղել մեր կոմերցիոն ժամանակներում: Սպորտային ակումբ պահելը պահանջում է ոչ միայն լուրջ ծախսեր, այլև լուրջ գիտելիքներ: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ հանրապետության առաջատար բուհերում, նման է տխուր կատակերգության:



Հովհաննես Թոքմաջյանի՝ համալսարանի ռեկտորի պաշտոնին նշանակվելուն պես սկսվեց ուսանողական համալիրի իսկական փլուզում:



Դժվար է ասել, թե ինչու, սակայն համալսարանում փաստորեն լիկվիդացրել են «Պոլիտեխնիկ» տեղի սպորտային ակումբը, որը մինչ այդ միավորում էր ոչ միայն ուսանողներին, այլ հազարավոր մարզասերներին: Մինչ այդ մշտապես լի մարզասրահներն այսօր գոյություն ունեն միայն ձևականորեն:



Նախկին ռեկտորը՝ Թոքմաջյանը, որոշել էր բարեփոխել նաև համալսարանի լողավազանը՝ նպատակ ունենալով հետագայում այն վերապրոֆիլավորել կոմերցիոն օգտագործման: Ամենահետաքրքիրն այն է, որ Թոքմաջյանը վաղուց բուհում չէ, սակայն լողավազանի վիճակը գնալով վատթարանում է՝ բավական է տեսնել, թե ինչի է այն վերածվել, եթե նրա վրա ուշադրություն չդարձվի:



Բուհի այժմյան ղեկավարությունը պատասխանատվություն չի կրում նախկինի գործունեության համար, սակայն հարկ եղած դեպքում ուշադրություն էլ չի դարձնում՝ թողնելով լողավազանը բախտի քմահաճույքին:



Կցանկանայինք հիշեցնել, որ համալսարանի սպորտային համակարգի փլուզումն այդպես էլ անպատիժ մնաց: Թոքմաջյանն ինչպես եկավ, այնպես էլ գնաց: Մարզասրահն ու լողավազանը այդպես էլ մնացին, որպես մի դրվագ նրա կարիերայում, ընդ որում, ոչ կարևոր դրվագ: Աշխատանքից հեռացրեցին հմուտ կազմակերպիչ և պրոֆեսիոնալ Սամվել Մեհրաբյանին, որը տարիներ շարունակ իրեն նվիրել էր ուսանողական սպորտին: Դա երևի «շնորհակալություն» էր նրա կատարած աշխատանքի համար:



«Պոլիտեխնիկը» տարիներ շարունակ ծառայել է հայկական սպորտին, այստեղ էին կազմակերպվում բազմաթիվ սպորտային միջոցառումներ, այստեղից են դուրս եկել բազմաթիվ հայտնի մարզիկներ: Նույն բուհի ուսանողները և դասախոսները, ինչպես նաև բազմաթիվ մարզասերներ տարիներ շարունակ զբաղվել են սպորտով «Պոլիտեխնիկում» կամ էլ ուղղակի պարապել են իրենց առողջության համար, մասնակցել են տարբեր սպորտային միջոցառումներին: Այժմ դրա մասին կարելի է միայն հիշել:
Այն վնասը, որը հասցվեց չինովնիկների կողմից բուհական սպորտին՝ ակնհայտ է: Սակայն ավելի լավ է ուշ, քան՝ երբեք սկսել վերականգնել համալսարանական սպորտը: Չէ՞ որ երբևէ հանրաճանաչ լողավազանը կործանվում է մեր աչքի առաջ: Ու՞մ էր պետք ամենը հասցնել այս աստիճանին:



Զավեն Վարդանյան