Որ գյուղը մտնես, այդ գյուղի գդակը ծածկիր. ՄԲ արտգործնախարարն այցելել էր Անկարա

Որ գյուղը մտնես, այդ գյուղի գդակը ծածկիր. ՄԲ արտգործնախարարն այցելել էր Անկարա

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Անկարա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իր շորերը լվանում է թուրքական արտադրության լվացքի մեքենայով և շատ գոհ է նրա աշխատանքից:



«Մենք շատ բան ունենք, որ կարող ենք փոխանակել; Մենք խոսում ենք իսկական փոխհարաբերությունների մասին: Ամեն տարի Թուրքիայում 2 միլիոն անգլիացի է հանգստանում: Հուսով եմ նրանք իրենց լավ են պահում այստեղ: Մեր բախտն էլ է բերել: Միացյալ Թագավորությունում մենք հնարավորություն ունենք թուրքական արտադրության ապրանքներ գործածել: Ես օգտագործում եմ թուրքական արտադրության լվացքի մեքենա: Նա իսկապես լավ է աշխատում»,- Անկարայում լրագրողներին ասել է Ջոնսոնը:



Ջոնսոնը հիշեցրել է, որ իր նախնիները ծագումով Օսմանյան կայսրությունից են:



«Շատ ուրախ եմ իմ նախնիների հողում լինելուս համար»,- ասել է Ջոնսոնը: