Սպիտակ տունը հնարավոր է նոր պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ

Սպիտակ տունը հնարավոր է նոր պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ

Սպիտակ տունը չի բացառում, որ նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ՝ Սիրիայի Հալեպում ստեղծված իրավիճակի եւ Ասադի վարչակազմին աջակցելու պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ նախագահի խոսնակ Ջոշ Էռնեստի հայտարարությունն այս առնչությամբ:



«Մենք օրակարգից չենք հեռացրել լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ` Սիրիայի ներկայիս վարչակազմին աջակցելու համար»,- ասել է Սպիտակ տան խոսնակը եւ հավելել, որ ֆինանսական պատժամիջոցներն արդյունավետ գործիքներ են եւ ԱՄՆ-ը նման գործողությունների կգնա՝ համագործակցելով իր դաշնակիցների հետ: