«Ժողովուրդ». Պահնորդական ծառայությունները դժգոհ են Ոստիկանության հետ մրցակցության պայմաններից

«Ժողովուրդ». Պահնորդական ծառայությունները դժգոհ են Ոստիկանության հետ մրցակցության պայմաններից

«Ժողովուրդը» գրում է. «Պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություններից «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություն ստացավ այն մասին, որ շուկայում անհավասար մրցակցային պայմաններ են, որի պատճառը ՀՀ ոստիկանությունն է` պետական պահպանության գլխավոր վարչությունը: «Լեգիոն» անվտանգության ծառայության հիմնադիր տնօրեն Եղիշե Սիմոնյանի խոսքով՝ ոստիկանության վարչությունը հայտարարված մրցույթներին բավականին ցածր գին է առաջարկում, եւ մրցույթ հայտարարած կառույցը, բնականաբար, նախապատվությունը տալիս է հենց ոստիկանությանը: «Մինչդեռ մասնավոր ընկերությունները պահնորդական ծառայություն մատուցելու համար հսկայական ծախսեր են կատարում՝ մեքենաներ, համազգեստ եւ սարքավորումներ ձեռք բերելու, աշխատավարձեր տրամադրելու համար: Իսկ ոստիկանության ՊՊԳՎ-ն պետբյուջեից է այդ ամենը ստանում, բայց մեզ հետ հավասար մրցակցային դաշտում է»,- դժգոհեց Ե. Սիմոնյանը: Խնդրով այժմ զբաղվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը այսպիսի լուրջ հարցերը կարգավորելու փոխարեն ձգձգում է որոշումը եւ մտնում ամենամրցակցային` գարեջրի շուկա` տուգանքներ նշանակելով»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: