7 երեխա շմոլ գազի թունավորմամբ հոսպիտալացվել է

7 երեխա շմոլ գազի թունավորմամբ հոսպիտալացվել է

Արմավիրի մարզի Արտաշար գյուղում 7 երեխա հոսպիտալացվել է։ «Հրապարակի»-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Մանվել Օհանյանն ասաց, որ նախնական տվյալներով՝ 7 երեխայի թունավորման պատճառը շմոլ գազն է եղել․ «Դպրոցը գազով է ջեռուցվում և չի բացառվում, որ դա է նախնական պատճառը։ Հիմա դեռ քննություն է տարվում»։ Երեխաները տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն։