Գագիկ Խաչատրյանը 1.5 մլն դոլարի նվեր է արել քաղաքապետարանին հյուրանոցի հարկերը 5-ով ավելացնելու համար | «Հրապարակ» 28.11.2019

Գագիկ Խաչատրյանը 1.5 մլն դոլարի նվեր է արել քաղաքապետարանին հյուրանոցի հարկերը 5-ով ավելացնելու համար | «Հրապարակ» 28.11.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը նվեր է մատուցել քաղաքապետարանին, և կարծում է՝ դա ոչ թե տեխնիկայի, այլ անշարժ գույքի տեսքով է։ Հիշեցնենք, որ այսօր մամուլում տարածվեց տեղեկություն այն մասին, թե Գագիկ Խաչատրյանը «ԿամԱԶներ» է նվիրել քաղաքապետարանին, որն այդքան էլ այդպես չէ։ 

Իրականում, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ խոսքը Չարբախում (Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում) կառուցվող քաղաքապետարանի Սանմաքրման և աղբահանության հիմնարկի համար նախատեսված ավտոպարկ և սպասարկման կենտրոնի շինարարության մասին է, որը, մեր տեղեկություններով, արժե 1.5 մլն դոլար։ Այս շինարարությունը Գագիկ Խաչատրյանի որդիները անում են որպես նվեր քաղաքին, որի դիմաց նրանց թույլատրվել է Պուշկինի փողոցում, Աֆրիկյանների քանդված շենքի տեղում կառուցվող հյուրանոցի վրա ևս հինգ հարկ ավելացնել։ Կառուցապատողը «Տերյան 5» ՍՊԸ-ն է, որը սկզբում ստացել էր 17 հարկանի շենքի թույլտվություն, հիմա, փաստորեն, դարձել է 22 հարկ։

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում».