Կարծում եմ, շատ ճիշտ կլինի, եթե բոլորը հրաժարվեն մեդալներից. Ջուլֆալակյան

Կարծում եմ, շատ ճիշտ կլինի, եթե բոլորը հրաժարվեն մեդալներից. Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կար ժամանակ(մինչև 2018թ ապրիլյան հայտնի դեպքերը…),երբ լրագրողները սեպտեմբերի 21-ից մի քանի շաբաթ առաջ սկսում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչների, ովքեր ակնկալվում էր, որ պետք է պարգևատրվեն անկախության օրվա առթիվ, հարցնել, թե արդյո՞ք նրանք պատրաստվում են երկրի նախագահի ձեռքից վերցնել պարգևը…
Հիմա շատ սյուռ է ստացվել:  
Հայաստանի ակախության  երեսուն ամյակի տոնական միջոցառումներն անցկացվելու են մի անձի վարչապետության օրոք,
ով ապացուցված ամենամեծ վնասն է պատճառել պետությանը(Հայաստանին և Արցախին): 
Ըստ իս, ամենաճիշտ ժամանակն է, որ լրագրողներն իսկապես այդ հարցն ուղղեն ապագա պարգևատրվողներին: Կարծում եմ, շատ ճիշտ և խորհրդանշական կլինի, եթե բոլոր ոլորտների վաստակաշատ մարդկանց ծանրակշիռ մեծամասությունը հրապակայնորեն հրաժարվի ցանկացած տեսակի պարգև/մեդալ/պատվոգրից… 
Լիահույս եմ,որ շատերը պատրաստ են այդ քայլին գնալ, ուղղակի պետք է այդ ամենը մի փոքր համակարգել:
Եվ առհասարակ, ու՞մ է պետք նույնիսկ ամենաբարձր պարգևը, եթե այն ստորագրված է լինելու պետությունը կործանողի կողմից»: