Այս խուլիգանն ո՞վ է. եթե նա դեռ ազատության մեջ է, ապա մենք իրավապահ համակարգ չունենք

Այս խուլիգանն ո՞վ է. եթե նա դեռ ազատության մեջ է, ապա մենք իրավապահ համակարգ չունենք

Անշուշտ, կպահանջվի փորձագիտական եզրակացություն առ այն, թե այս միջադեպը, արդյոք, ՀՀ ԱԺ-ո՞ւմ է տեղի ունեցել, թե՞ մեկ այլ վայրում: Եթե՝ այո, ապա կարմիր օղակով նշված անձը պետք է վաղուց ԱԱԾ-ի «պադվալում» հայտնված լիներ: Մեկ էլ էշերն են այդպես աքացի տալիս: Հետևաբար, նրան ինչ-պետք է մեկուսացնել՝ եթե ոչ ախոռում, ապա գոնե ԱԱԾ-ի «էլիտար պադվալում»: Կարելի է ենթադրել, թե առյուծի սիրտ կերած այդ առանձնակի համար Աստծո պատիժն էլ սարսափելի չէ: Այ տղա, գնա ու նման ձևով հարվածիր մեր թշնամիներին՝ Ալիև, Իլհամ, թե չէ անզեն պատգամավորների վրա է ուժդ պատում…

Հ.Գ. Հետաքրքիր է, թե քիչ, թե շատ բանականությամբ օժտված մարդն ինչի՞ համար կարող է այդքան ստորանալ. փողի՞, պաշտոնի՞ կամ՝ ինչ որ տեղ պահվող կոմպրոմատի՞:

Գագիկ Վարդանյան