Նավթի արդյունահանման ծավալով գրավել է երկրորդ տեղը

Նավթի արդյունահանման ծավալով գրավել է երկրորդ տեղը

Ռուսաստանը նավթի արդյունահանման ծավալով ռեկորդային ցուցանիշ է արձանագրել՝ գրավելով երկրորդ տեղն աշխարհում՝ 2018 թվականի համար։ Այս մասին գրում է JODI կայքը։

Ըստ հրապարակման, անցյալ տարի Ռուսաստանի օրական նավթի հանույթը կազմել է 10,7 միլիոն բարել։ Այս ցուցանիշով Ռուսաստանը գերազանցել է Սաուդյան Արաբիային, որի օրական նավթի հանույթի ծավալը կազմել է 7,69 միլիոն բարել։ Առաջին տեղը նավթի հանույթի օրական ծավալով Միացյալ Նահանգներն է 11,66 միլիոն բարել ցուցանիշով։