Վիկտորյա Բեքհեմն այդպես էլ ընդհանուր լեզու չգտավ հարսի հետ

Վիկտորյա Բեքհեմն այդպես էլ ընդհանուր լեզու չգտավ հարսի հետ

Համացանցում անընդհատ լուրեր էին պտտվում, որ մոդելն ընդհանրապես չի շփվում Վիկտորյա Բեքհեմի հետ։ Այնուամենայնիվ, այս տարվա գարնանը սիրահարներն ամուսնացան։ Շքեղ արարողությունը տեղի է ունեցել Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում գտնվող Նիկոլայի հայրական առանձնատանը։ Բայց Նիկոլան եւ Վիկտորիան այդպես էլ ընդհանուր լեզու չգտան։

Daily Mail-ին աղբյուրը հայտնել է, որ կոնֆլիկտը ծագել է հենց հարսանիքի ժամանակ։ Հաղորդվում է, որ մոդելն այնքան է հուզվել, որ արցունքն աչքերին փախել է: Դրանից հետո նորապսակները հրաժարվել են Բեքհեմ զույգի հետ զբոսանավով մի քանի օր անցկացնել, իսկ Վիկտորյան մոտ հինգ ամիս ոչ միայն չի շփվել հարսի հետ, այլեւ չի տեսել ավագ որդուն։ Այդուհանդերձ Բրուքլինը լավ շփվում է Նիկոլայի հոր՝ միլիարդատեր Նելսոն Պելցի հետ։ Սա շատ տխուր է Բեքհեմների համար։ «Նիզնես կապերի առումով Պելց ընտանիքը նրան կարող է առաջարկել այն, ինչ չեն կարող տալ ծնողները: Դեւիդն ու Վիկտորյան խորապես վրդովված են այն բանից, թե ինչպես են իրադարձությունները ձեւավորվում»,- հայտնել է աղբյուրը։

Չնայած Վիկտորյան շատ է ցանկանում, որ ամեն ինչ հարթվի, սակայն չի պատրաստվում առաջին քայլն անել։ «Նա պարզապես սպասում է, հետեւում է, թե ինչպես կզարգանան նրանց հարաբերությունները: Նա ոչինչ չի անում կապ հաստատելու համար՝ համարելով, որ հիմարություն է նույնիսկ փորձելը»,- հայտարարել է աղբյուրը։