Առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից 

Առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից 

Կանադացի սենատոր Լուիս Հուսակոսը, անդրադառնալով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հարցի առնչությամբ Թուրքիայի ունեցած դիրքորոշմանը, առաջարկել է Թուրքիային պարզապես հեռացնել դաշինքից։ Թվիթերյան իր էջում նա գրել է, որ այդ խնդիրը կարելի է շատ հեշտ լուծել։

Պարզապես Էրդողանին եւ Թուրքիային պետք է դուրս շպրտել ՆԱՏՕ-ից, քանի որ բռնապետներն ու կառավարությունները, որոնք չեն հարգում միջազգային իրավունքի գերակայությունը չպետք է մաս կազմեն ՆԱՏՕ-ին ի սկզբանե։