Անակնկալ որոշում է կայացրել

Անակնկալ որոշում է կայացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարել իր այցը Շվեյցարիա, որտեղ Դավոս քաղաքում կայանալու էր Համաշխարհային տնտեսական ֆորումն այս ամսվա վերջին։ Որպես պատճառ իր այս որոշման, նա շեշտել է դեմոկրատների հետ ունեցած տարաձայնությունները ամերիկա-մեքսիկական սահմանային պատի կառուցման ֆինանսավորման հարցում։

Թրամփն ասել է, որ պատի կառուցումն իր համար ավելի կարեւոր է, քանի որ վերաբերում է ԱՄՆ անվտանգությանը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում կատարելով` ԱՄՆ նախագահը Դավոսի ֆորումին ցանկացել է հաջողություններ եւ փոխանցել իր հարգանքը։