Ինձ կարո՞ղ եք բացատրել, թե ինչի չկան վարորդական իրավունքի պլաստիկատները

Ինձ կարո՞ղ եք բացատրել, թե ինչի չկան վարորդական իրավունքի պլաստիկատները

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը գնացել է վարորդական իրավունքի վկայական ստանլու, սակայն նրան տվել են ժամանակավոր թուղթ՝ ոչ իրական վկայական։Այդ մասին նա գրառում է կատարել իր էջում՝ նշելով․

«Հարգելի ոստիկանություն ինձ կարո՞ղ եք բացատրել, թե ինչի չկա վարորդական իրավունքի պլաստիկատները։ Բոլորին հատկացնում եք ժամանակավոր իրավունքի վկայական, որը վավեր չէ ՀՀ տարածքից դուրս...
Հիմա ցանկանում եմ մեքենայով դուրս գալ երկրից ու չի ստացվում։
Փաստորեն դուք խախտում եք իմ ազատ տեղաշարժի իրավունքը։
Հ.Գ
Շատ բարեհամբույր, գիտակ ու պատրաստակամ ոստիկանության աշխատողը հաղորդեց, որ հավանաբար կլինի հունվարի վերջ»։