«Ժամանակը Ալեքսանդր Թամանյանի թշնամին է»
Այսօր՝ մարտի 16-ը հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է։
«Ժամանակը իմ ընկերը չէ» - այս արտահայտությունն անում էր Ալեքսանդր Թամանյանը, երբ իրեն ասում էին՝ մի քիչ հանգստացիր, հետո շարունակիր։ Այդ արտահայտությունն անելու համար նա բազմաթիվ պատճառներ ուներ: Առաջինը դա իր առողջությունն էր, որը վատթարանում էր օր օրի: Երկրորդն այն էր, որ 1930-ականները ծանր տարիներ էին Խորհրդային Միությունում: Ստալինիզմը և տոտալիտարիզմը հաստատվում էին Հայաստանում և գործում էին անողոք: Դրանք Ա. Թամանյանին պարտադրում էին փոխել իր նախագծերը, սկզբնական մտահաղացումները: Չնայած հիմա այլ ժամանակներ են, բայց այսօր էլ այդ արտահայտությունն արդիական է:
Սովետական միության տարիներին Երևանի Գլխավոր հատակագծի իրականացումը հիմնովին դեֆորմացվեց: Սեմբոլիզմը, որը 1924թ Գլխավոր հատակագծի հիմքն էր, չիրականացվեց։ Հյուսիս- հարավ առանցքը չիրականացավ, Լենինի հրապարակը չբացվեց Արարատ և Արագած լեռների վրա, հավերժության խորհրդանիշ սպիրալը չընդգրկվեց Երևանի հատակագծում: Կիսով չափ իրականացվեց Օղակաձև զբոսայգին, քաղաքային թաղամասերը խոշորացրվեցին, վատ իրականացվեցին փողոցների ցանցը և հանգստի գոտիները և այլն: Հետսովետական շրջանը նույնպես Ա. Թամանյանի բարեկամը չդարձավ: 2000 թվականից սկսած քաղաքաշինական «օպերացիաները» շարունակում են ավերել նրա հատակագիծը և գաղափարները: Նարեկ Սարգսյան գլխավոր ճարտարապետը Թամանյանի անունն ընդգրկեց սպեկուլյատիվ խաղի մեջ և ամբողջովին քայքայեց, ավերեց Թամանյանի գաղափարները, նրա Գլխավոր հատակագիծը, ինչպես նաև ընդհանրապես Թամանյանի ներկայությունը քաղաքում: Հյուսիսային պողոտայի գաղափարը վերականգնվեց, բայց այն իրականացվեց համաձայն 1930–ականների փոխված տարբերակի, ինչպես նաև Հանրապետության հրապարակը դարձավ վերակառուցման նոր թիրախ, ուր Նարեկ Սարգսյանը նախատեսում է կառավարության շենքի վրա կառուցել թմբուկը՝ նորից վերականգնելով 1930-ականների տարբերակը: Նարեկ Սարգսյանի առաջարկած տարբերակը առաջ է բերում ուրիշ օպերացիաներ, որոնք լիովին ավերում են Հանրապետության հրապարակի ներդաշնակությունը և ամբողջությունը: 2000 թվականից Երեւանի կառուցապատումն արվեց 15-20 հարկանի շենքերով, որոնք եկան փոխարինելու Թամանյանական 5 հարկանի ներդաշնակ Երևանին: Որը և բերեց իր հետ մաշտաբային անհամապատասխանություններ և դիսբալանս; օրինակ փողոցի լայնություն- շենքերի բարձրություն հարաբերությունը լիովին խախտված է, նաև շենքերը կառուցվում են 25-35մ բարձրությամբ համատարած հոծ պատ-ճակատներով և այլն, այն ինչ բացակայում էր Թամանյանական Երևանում:
Ասում են և դա ասկետիզմի սկզբունքներից է, որ կորուստների և զսպվածության ճանապարհով է մարդը հասնում պայծառատեսության և ներդաշնակության: Ալեքսանդր Թամանյանի անցած կյանքի ճանապարհը լի էր կորուստներով և զսպվածությամբ (զրկանքներով),եւ գուցե այս ամենն է հաղորդել իր ստեղծագործություններին յուրօրինակ ներդաշնակություն, որը բարոյահոգեբանական մեծ ազդեցություն ունի մարդկանց վրա: Սակայն Թամանյանի անձի հետ կապված կորուստները շարունակվում են անգամ իր մահից հետո, բայց արդեն առանց փայլատակումների. Կորուստներ` առանց իր թողած ժառանգությունը հասկանալու եւ արժեքավորելու: Երևան քաղաքի կենտրոնը որի հեղինակն էր Ա. Թամանյանը և որ հանդիսանում է XX դարի սկզբի մշակույթային ժառանգություն, 2000 թվականից սկսած անհայտանում է մեծ տեմպերով, լուռ, առանց խոսքի, առանց ափսոսանքի, առանց փոքր-ինչ հետք թողնելով ապագա սերունդներին:
Պատճառները անհասկանալի են բայց այսօրվա Հայաստանի ճարտարաետների և քաղաքաշինարարների կողմից Ալեքսանդ Թամանյանը սիրված չէ, դրան ապացույց է իրենց գործողությունները և մերօրյա իրենց լռակյաց և անտարբեր լինելը Երևանը ավերելուն և անհայտացմանը: Ավելին ասելը ինձ թվում է այստեղ ավելորդ է, միայն կարելի է նշել որ անգամ Ա. Թամանյանի արձանը Հայաստանի ճարտարապետները չկամեցան որ նրբագեղ լիներ : Արձանը շատ ծանր է և ընդանրապես չի բնորոշում Ա. Թամանյանի էությունը : Նաև իր անունով փողոցին անգամ նրան հետևով են «տնգել» որը աշխարհի պրակտիկայում չլսված բան է : Ավելին անգամ արձանի տեսքով խեղճ Ա. Թամանյանի հայացքը չուղղվեց դեպի Օպերան, որը ինքը երազում էր տեսնել կառուցված, հայացքը ուղղված է դեպի դատարկ սեղանը և կանգնեցնելով Օպերայի շենքի առջև Հայաստանի ճարտարապետները անգամ չկամեցան որ Ա. Թամանյանի հայացքը լինի ուղղված դեպի իր Օպերան, որի պատրաստ լինելը նա իր ողջ ժամանակ չտեսավ: Հայաստանի հասարակությունն էլ իր հերթին է անտարբեր, երբեք չի հիշատակվում ոչ Ա. Թամամյանի ծննդյան օրը, ոչ էլ նրա մահվան տարելիցը, մարդու, որը քրտնաջան աշխատանքով շատ կարճ ժամանակահատվածում ստեղծեց Երևան քաղաքի գեղագիտական և քաղաքաշինական սկզբունքները և երևանցուն նվիրեց արևային քաղաք Երևանը:
2016թ. փետրվարին ՀՀ կառավարության որոշմամբ, օպտիմալիզացիայի նպատակով, Ա. Թամանյանի թանգարան ինստիտուտը ձուլվեց Ճարտարապետության թանգարան ինստիտուտի հետ, դա նշանակում էր Ա․ Թամանյանի անձնական թանգարանի փակում, քանի որ Ա. Թամանյանին պետք էր հատկացվեր մեկ ստենդ, իսկ մնացածը նյութերը լցվեին Ճարտարապետության թանգարան ինստիտուտի նկուղները: Հաշվի առնելով հայաստանյան վայրագ իրականությունը, թանգարաններից նյութերի անհայտացման դեպքերը, ինչպես նաեւ մերօրյա Հայաստանում Ա. Թամանյանին պատշաճ տեղ չհատկացնելը եւ իր անվան բազմատիվ անբարո շահարկումները, Հայաստանի ճարտարապետների վերնախավի կողմից (հանձինս Նարեկ Սարգսյանի), Ա. Թամանյանի ընտանիքը որոշեց նյութերը փրկելու նպատակով փակել Ա. Թամանյանի անձնական թանգարանը:
Եթե այսպես շարունակվի Երևան քաղաքում Ա. Թամանյանից կմնա մի արձան գլուխը կախած, ափսոսանքի, բարբարոսության դեմը չառնելու, չկանխելու իր անկարող լինելու համար գուցե և մեղավորություն զգացող քաղաքով շրջող, զիջող իր հոգու մոգական ցնորքը : Եվ եթե երբևէ Օպերայի շենքում բեմականացվի Ա. Սպենդիարյանի ստեղծագործություններից նվիրեք այն Ա. Թամանյանին և Ա. Սպենդիարյանի հիշատակին, երկուսն էլ երազում էին տեսնել Օպերայի շենքը կառուցված ուր կբեմականացվեր Ա. Սպենդիարյանի ստեղծագործություններից մեկը :
Մարիամ Խաչատրյան
Փարիզ Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր
Կարծիքներ