Ստեփանակերտից են գրել

Ստեփանակերտից են գրել

Երեկ Ստեփանակերտից էին գրել, մինչև հիմա ուշքի չեմ գալիս․  «Մեզ մոտ քանի գնում, էնքան անորոշությունը մեզ տանջում է։ Բայց դե ավելի շատ անհանգստանում եմ Հայաստանի համար։  Մի թաքուն հույս էի փայփայում, որ տեղն եկած ժամանակ Հայաստանի ժողովուրդը մեզ թիկունք կկանգնի։ Բայց այն, ինչ տեսնում եմ, հուսախաբ է անում ինձ։ Սյունիքի լռելայն հանձնումը կեղեքում է ինձ։ Հասմիկ ջան դուք չեք տեսնու՞մ, որ Սյունիքը հանձնում են, թե ձև եք անում, որ չեք տեսնում։ Վախենամ, թե Տեղ գյուղն էլ, դրա երեսից,  փախչի գա Արցախ։ Ստեփանակերտում «տղըցիների մահլա կա», որտեղ բնակվում են տեղ գյուղացիները։ Երևի ճանապարհը հենց դրա համար են փակել, որ Հայաստանից Արցախ չգան»։