Առաջիկայում հնարավոր է վերադարձ Երևան, Գեղարքունիք և Սյունիք․ ադրբեջանցի պատգամավոր

Առաջիկայում հնարավոր է վերադարձ Երևան, Գեղարքունիք և Սյունիք․ ադրբեջանցի պատգամավոր

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմե՞լ է Ադրբեջանի կառավարությանը՝ կապված Խանքենդիի (Ստեփանակերտ-խմբ․) հայ բնակչության վերադարձի հետ, իսկ ինքը պատրա՞ստ է արևմտյան ադրբեջանցիներին հորդորել վերադառնալ Երևան և Գոյչա (բառացի Սևան, ընդհանուր առմամբ՝ Գեղարքունիքի մարզ)։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, այդ երկրի սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը։

«Վերջին երկու հարյուր տարիների ընթացքում մեր ազգային հարստությունը թալանվել է առնվազն 7 անգամ, սակայն այն տարածաշրջանում, որտեղ մենք այժմ ապրում ենք, վերջին 30 տարիների ընթացքում ադրբեջանցիները դարձել են տնտեսապես ավելի հարուստ և հեղինակավոր, քան հայերը», - ասել է ազգայնամոլ գործիչը։

Նրա խոսքով, «ի տարբերություն իրենց հաղթանակի 27-ամյա երկար ճանապարհի, վերադարձը Երևան, Գեղարքունիք և Սյունիք կարող է տեղի ունենալ մոտ ապագայում»։