Ցուցարարներին արգելեցին տալ նախկին իշխանության ներկայացուցիչների անունները. տեսանյութ

Ցուցարարներին արգելեցին տալ նախկին իշխանության ներկայացուցիչների անունները. տեսանյութ

«Սպայկայի» կալանավորված տնօրեն Դավիթ Ղազարյանի ազատ արձակումը պահանջող քաղաքացիներից մեկը քիչ առաջ լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Պա՞րտք ա, կտա պարտքը։ Սերժն ու Սաշիկը Ձեզ պարտք չե՞ն եղել»։

Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանն այս հայտարարությունից հետո ելույթ ունեցավ՝ նշելով, որ այստեղ քաղաքական ենթատեքստ չկա եւ պետք չէ տալ նախկին իշխանության ներկայացուղիչների անունները։

Նշենք, որ Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։