Որ պատերազմ սկսի, ֆեյսբուքով են ասելու՝ Նիկոլ, հե՜ Նիկոլ, արի․․․

Որ պատերազմ սկսի, ֆեյսբուքով են ասելու՝ Նիկոլ, հե՜ Նիկոլ, արի․․․

Փաշինյանի ձեռագրի մեջ ակնհայտ դրսևորում է, որ իր արած մեղքը ուրիշի վրա գցի։ Իրենից դուրս անընդհատ մեղավորներ է փնտրում։ Բանը հասել է այնտեղ, որ գերագույն հրամանատարը պատերազմի պարտության համար լրտեսներ, սատանաներ, գործակալներ է փնտրում՝ մոռանալավ, որ իր նշանակած լրտեսների, սատանաների, գործակալների համար միայն ինքն է պատասխանատու։ Ինքը պիտի պատասխան տա, թե այս կամ այն լրտեսին կամ գործակալին ինչու է նշանակել։ Առավել ևս ինքը պիտի խուսափի լրտեսական կամ գործակալական ցանցի մասին խոսելուց՝ բոլորին հասկանալի պատճառով։ Ու քանի որ պարզ է, թե որն է բոլորին հասկանալի պատճառը, չեմ անդրադառնում դրան։ Մեղավոր են բոլորը, բայց ոչ ինքը։ Վերջին սադրանքի հետ կապված մեղավորության նշաձողը կամաց- կամաց բարձրացրել, հասել է Պուտինին։ Հիմա մի պարզ օրինակ բերեմ, որ ինքը հասկանա, թե Պուտինն ով է ու ինքը` ով։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի լրագրողներին արված մի փոքրիկ հայտարարությունը ամեն ինչ տեղն է գցում․ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Հայաստան այցելություն առայժմ չկա։ Իհարկե, հրավեր կա։ Սակայն ոչ, հիմա հստակ ժամկետներ չկան»։ Ռուսաստանը պատերազմի մեջ է, Ռուսաստանը ղեկավար ունի և համայն Ռուսիայի գլխին նստած է թուխսի նման։ Ռուսաստանն առաջնորդվում է իր երկրի, պետականության շահերով; Պատկերացրեք նա երկիրը թողնի ու Նիկոլի հրավերով Հայաստան գա։ Ամեն ինչ անում է՝ ելնելով իր երկրի, պետականության ժողովրդի շահերից։ Հիմա անդրադառնանք մեր Պուտինին,,։ Պատերազմական վիճակում նա մի օր իր ֆռֆռալը, կթողնի՞։ Նա մեր երկրի, ժողովրդի շահերով առաջնորդվու՞մ է։ Համոզված եմ, որ պատերազմ սկսի, ֆեյսբուքով են ասելու՝ Նիկոլ, հե՜ Նիկոլ, արի․․․ Ինքը իր գործելակերպով մեր պետության շահերի հետ ոչ մի կապ չունի։ Եվ Պուտինի ,, մեղավոր հանելուց առաջ,, պիտի մտածի, որ Հայաստանի ղեկավարը Պուտինը չի։ Եթե երկրի ղեկավարը իր երկրի շահերը պաշտպանել չի կարողանում, ոչ միայն Պուտինը, այլ ողջ աշխարհի ղեկավարները այդ երկրով են զբաղվում։ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը դարձրել է համտեսելու սեղանիկ։