Հասարակություն

Փաշինյանը Կապան է մեկնել Տաթեւի ճանապարհով 

Փաշինյանը Կապան է մեկնել Տաթեւի ճանապարհով 

Ինչպես հայտնի է` երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապան՝ մասնակցելու Կապանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ քաղաքապետի թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր հոգեհանգստին։ Կապանից մենք տեղեկացանք, որ Փաշինյանը Կապան է գնացել ոչ թե Գորիս- Կապան միջպետական ավտոճանապարհով, որի Որոտան- Նոր Առաջաձոր հատվածն ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել, այլ Տաթևի գրունտային` այժմ վերանորոգվող ճանապարհով։ 

Կապանից մեզ ասացին, որ Փաշինյանին շուրջ 20 մեքենա է ուղեկցել, գյուղերից յուրաքանչյուրի խաչմերուկներում ոստիկաններ են կանգնած եղել, որպեսզի հսկեն Փաշինյանի երթևեկությունը, և նրան ոչ ոք տեղի բնակչությունից չմոտենա։ 

Արձանագրենք, որ ՀՀ վարչապետը խուսափում է Հայաստանի միջպետական ճանապարհից օգտվել, քանի որ վախենում է ադրբեջանցիներից, սակայն միեւնույն ժամանակ վախենում է նաեւ հայերից` թիկնապահների այն քանակը, որն ուղեկցում է նրան, եւ ոստիկանական հսկայական ուժերի հսկողությունը ճանապարհներին, դրա մասին է վկայում։ 

Եթե Կապան այցելելիս նման նախազգուշական միջոցառումներ են կիրառվում, անիմաստ է ակնկալել, որ նա երբեւէ կայցելի Արցախ: Այսինքն, հենց այս վախն ու տագնապն է պատճառը, որ ուղիղ մեկ տարի ՀՀ վարչապետը չի այցելել Արցախ:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image