Վերահաս ամուսնալուծությունը «գուժող» հավաստի նախանշաններ

Վերահաս ամուսնալուծությունը «գուժող» հավաստի նախանշաններ

Reddit սոցկայքի օգտատերերը պատմել են, թե որոնք են այն նախանշանները, որոնք «գուժում» են, որ սպասվում է ընտանիքում արմատական փոփոխություն՝ ամուսնալուծության տեսքով։ Շատերը հայտարարել են, որ եթե ամուսնությունից հետո կինը կամ ամուսինը փոխվում են անճանաչելիորեն բացասական իմաստով, ուրեմն արդեն իսկ պարզ է, որ այդ ընտանիքը երկար կյանք ունենալ չի կարող։

Ընդ որում, այդ փոփոխությունը կարող է վերաբերվել ամենատարբեր կենցաղային հարցերի, սկսած տան մաքրությանը հետեւելուց` մինչեւ հասարակ կատակի համար ապտակելը կամ հիվանդագին խանդը։ Օգտատերերը այդ նախանշանների հետ կապված ընդհանուր առմամբ 53 հազար մեկնաբանություն են թողել, հաճախ ներկայացնելով անձնական պատմություններ, կամ պատմություններ՝ իրենց ընկերների կամ հարազատների մասին։