Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 6 611-ով

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 6 611-ով

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 6 611-ով, մահացածների թիվը ավելացել է մեկ օրում 135-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 687 862-ի։ Վերջին քսանչորս ժամում առողջացել է 3579 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 296 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 454 329 մարդ։

Հուլիսի վեցի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 11,5 միլիոնը։ Մահացածների ընդհանուր թիվը մոտ 540 հազար է, առողջացածներինը՝ ավելի քան 6,5 միլիոն։ Վարակակիրների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է /մոտ 3 միլիոն վարակակիր/․ ապա գալիս են Բրազիլիան /ավելի քան 1,6 միլիոն վարակակիր/ եւ Հնդկաստանը /մոտ 700 հազար վարակակիր/։ Ռուսաստանը արդեն չորրորդ տեղում է, իսկ հնգյակը եզրափակում է Պերուն։