Որքա՞ն ռազմական տեխնիկա է Պեկինն ուղարկել ՌԴ և Ուկրաինա

Որքա՞ն ռազմական տեխնիկա է Պեկինն ուղարկել ՌԴ և Ուկրաինա

Չինաստանը կրճատել է ռազմական ապրանքների արտահանումը դեպի Ուկրաինա՝ Ռուսաստան ուղարկելով դրոնների, ջերմատեսողական սարքերի, սաղավարտների և զրահապատ կերամիկայի մատակարարման հիմնական մասը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով չինական և ուկրաինական մաքսատների տվյալներին։

«Այս տարի Ռուսաստանը Չինաստանից ներմուծել է ավելի քան 100 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքեր՝ 30 անգամ ավելի, քան Ուկրաինան։  Իսկ զրահաբաճկոնների համար նախատեսված չինական կերամիկայի արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 69 տոկոսով՝ հասնելով ավելի քան 225 միլիոն դոլարի։
Մինչդեռ Ուկրաինայի հետ ապրանքաշրջանառությունը նվազել է 61 տոկոսով՝ մինչև 5 միլիոն դոլար»,- ասվում է հրապարակման մեջ։