Փաստաբանների պալատում տեղի են ունեցել նոր նշանակումներ

Փաստաբանների պալատում տեղի են ունեցել նոր նշանակումներ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: 

Պալատի նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գեւորգ Մկրտչյանը փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար: