Թուրք խոհարարը ռուսներին արգելել է մտնել իր ռեստորան

Թուրք խոհարարը ռուսներին  արգելել է մտնել իր ռեստորան

Թուրք խոհարար Նուսրեթը չի թույլատրում ռուսներին մտնել իր ռեստորան: Այս որոշումը կայացվել է քաղաքական դրդապատճառներով։

«360» հեռուստաալիքը հայտնում է, որ Ռուսաստանի քաղաքացիներին արգելվում է մտնել «Nusr-Et» ռեստորան։ Հաստատությունում ասել են, որ «ռուսների համար մուտքն արգելված է»։

Ռեստորանը հավելել է, որ դա պայմանավորված է նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին աջակցությամբ։ Հայտնի է, որ քաղաքական գործիչը հանդես է գալիս արևմտամետ դիրքորոշմամբ։