Ախտանշաններ, որոնք կարող են «հուշել» սկսվող արյան քաղցկեղի մասին

Ախտանշաններ, որոնք կարող են «հուշել» սկսվող արյան քաղցկեղի մասին

Ռուս բժիշկ, գիտնական, ուռուցքաբան Ռոման Տեմնիկովը ներկայացրել է մի շարք ախտանշաններ, որոնք կարող են հուշել մարդուն, որ նրա մոտ սկսվում է արյան քաղցկեղ։ Նա հորդորել է անցնել հետազոտություն այն դեպքում, երբ առկա է գլխացավ եւ գլխապտույտ, վատ ախորժակ, բարձր ջերմություն՝ առանց պատճառի, թուլություն եւ հոգնածություն, հաճախակի բորբոքումներ, քաշի կտրուկ անկում։

Ուշ փուլերում հիվանդությունը կարող է արտահայտվել արդեն տախիկարդիայով, մարմնի վրա կապտուկների առաջաջումով, վատ ապաքինվող վերքերով, շթունքների եւ եղունգների կապտավուն երանգով, դողով, մաշկի ցանով, ոսկորներում եւ հոդերում ցավերով եւ ջարդվածության զգացողությամբ։ Մասնագետը կարծում է, որ լեյկոզը վաղ շրջանում բավական բարդ է ախտորոշել։

Պրոֆեսոր Տեմնիկովը նշել է, որ մասնագետները պետք է հատկապես ուշադիր լինեն, երբ փոխվում է արյան ֆորմուլան, այսինքն, երբ առկա են մեծ քանակությամբ չնկատվող տարրեր եւ նվազել է տրոմբոցիտների եւ էրիթրոցիտների քանակը։