Ռաիսին, Էրդողանն ու Ալիևը Տաշքենդում են․ ի՞նչ է հայտնի

Ռաիսին, Էրդողանն ու Ալիևը Տաշքենդում են․ ի՞նչ է հայտնի

Ուզբեկստանում ընթանում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովը։
Ուզբեկստանը, որը կազմակերպության անդամ է 1992 թվականի նոյեմբերից, առաջին անգամ ՏՀԿ-ի շրջանակներում բազմակողմ գագաթնաժողով է անցկացնում։

Ներկայացուցչական հավաքին մասնակցում են կազմակերպության անդամ 10 երկրների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները։

Գագաթնաժողովին մասնակցելու համար Տաշքենդում են գտնվում Ադրբեջանի, Իրանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահները։