Կան մի քանի անհերքելի ելակետեր ԲԴԽ-Ջհանգիրյան ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Կան մի քանի անհերքելի ելակետեր ԲԴԽ-Ջհանգիրյան ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իրավական տեսանկյունից կան մի քանի անհերքելի ելակետեր ԲԴԽ-Ջհանգիրյան ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ունենալով մի շարք սուբյեկտիվ դիտարկումներ, սահմանափակվենք օբյեկտիվով.

1) Քրեական հետապնդում պետք է հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ,

2) Գագիկ Ջհանգիրյանը չի կարող մասնակցել Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի քննությանը, այդ թվում որոշում ընդունելու մասով: Հաշվի առնելով առաջին հանգամանքը, Ջհանգիրյանի լիազորությունները անխուսափելիորեն պետք է կասեցվեն և դա տարածվելու է բոլոր վարույթների վրա:

3) Դատական համակարգի հատկապես ԲԴԽ հեղինակությանը ու 2021 ընտրությունների լեգիտիմությանը հասցվել է անդառնալի վնաս: