«Թող իմ սիրտը բաբախի բոլորիդ համար»․ Զառա Արամյանը դուրս է գրվել հիվանդանոցից

«Թող իմ սիրտը բաբախի բոլորիդ համար»․  Զառա Արամյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը, ով օրեր առաջ սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց, ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ նշելով, որ փրկվել է սրտի թրոմբից.

«Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել, ձեր աղոթքներն ինձ պահեցին, սթափեցրին, մղեցին դեպի կյանք...
Այժմ նաև ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդանոցից և վերսկսում նորից ծնված կյանքս...
Շնորհակալ եմ ամեն մեկիդ, թող իմ սիրտը բաբախի բոլորիդ համար»,- դիմելով իր առողջական վիճակով մտահոգ քաղաքացիներին՝ գրել է նա: