Չեխիան և Սլովակիան չեն կարող ապրել առանց ռուսական նավթի

Չեխիան և Սլովակիան չեն կարող ապրել առանց ռուսական նավթի

Չեխիան և Սլովակիան դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով պահպանել ռուսական նավթի մատակարարումները։ 

Այս մասին հայտարարել է Transneft-ի նախագահ Նիկոլայ Տոկարեւը։

«Չեխիան և Սլովակիան դիմել են Բրյուսելին՝ խնդրելով պահպանել ռուսական նավթի մատակարարումների ծավալը, քանի որ նրանք իսկապես ելք չունեն դեպի ծով, այլ աղբյուրներից նավթ ստանալու հնարավորություն չունեն»,- ասել է Տոկարևը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։

Նա հավելել է, որ թեև Չեխիան հնարավորություն ունի Տրիեստից որոշակի քանակությամբ նավթ ստանալ մեկ այլ նավթամուղով, ընդհանուր առմամբ, առանց ռուսական նավթի, «նրանք պարզապես չեն կարող գոյություն ունենալ»: