Իր հետ 2 անգամ փորձել ենք շփվել, ինքը հրաժարվում է ՀԿ-ների հետ շփվելուց

Իր հետ 2 անգամ փորձել ենք շփվել, ինքը հրաժարվում է ՀԿ-ների հետ շփվելուց

Վաղը կառավարության նիստում կհրապարակվի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ Փաշինյանի որոշումը։ Հիշեցնենք, որ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր, որ կառավարության հետ անհամաձայությունների հետ կապված հրաժարականի դիմում է ներկայացնում․
«Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունն և դրանց լուծման իմ տեսլականի մրցունակությունն ու երկարաժամկետ կտրվածքով տնտեսական արդյունքը։ Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը, քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։ «Քաղաքաշինության բնագավառ» ասելով խնդրում եմ հասկանալ այն բառիս ամենալայն իմաստով՝ տարածական պլանավորումից մինչև կադաստր ու շինարարական թույլտվությունների համակարգ, հողային քաղաքականությունից մինչև պատմական միջավայրերում խոշոր միջամտությունները, զբոսաշրջային ենթակառուցվածքները։
Ինչպես մինչև նշանակումս, այնպես էլ որպես պետական պաշտոնյա, փորձել եմ նույն սկզբունքայնությամբ մատնանշել բնագավառում առկա խնդիրները։ Սակայն այս պահին կարող եմ ասել, որ դրանք ունեցել են միայն դրվագային ազդեցություն։ Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ։ Կարծում եմ, որ ապագայում առիթ կլինի այս ամենին անդրադառնալու առանձին-առանձին՝ պահպանելով ծառայողական ու գաղտնիք պարունակող մյուս տեղեկությունները չհրապարակելու օրենսդրական պահանջը և էթիկայի նորմերը»,- գրել էր Պետրոսյանը։ 
 
 «Բնակչության զբաղվածություն» սոցիալական իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Գուրգեն Պողոսյան, որը նախկինում աշխատել է Կադաստրի կոմիտեում, կարծում է, որ  Սարհատ Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում որևէ դրական տեղաշարժ չի նկատվել․
«Պարոն Սարհատ Պետրոսյանը ասում է՝ իմ աշխատաոճը չի համընկել կառավարության հետ, դրանից հետո կառավարությունը որևէ մեկնաբանություն չարեց, թե ինչ գործողությունների մասին է խոսքը, որ չի համընկել, և հասել է նրան, որ ղեկավարը հրաժարական է տալիս։ Ինձ համար շատ ցավալի է, որ 1 տարի 2 ամսվա մեջ նախագահը աշխատում է և հրաժարակն է տալիս, բայց որևէ դրական տենդենց, որևէ դրական քայլ ժողովրդի կողմից չի նկատվում։ կադաստրի համակարգը այն համակարգն է, որ բնակչությունը շատ է առընչվում․ Կենտրոնի գրասենյակը յուրաքանչյուր օր ընդունում է մոտ 900 դիմում, այսինքն՝ օրական այդքան մարդ շփվում է միայն մի գրասենյակի հետ , դա ահռելի ցուցանիշ է։ Պարոն Սարհատ Պետրոսյանը  իր գործունեության ընթացքում չի փոձել որևէ հասարակական խորհուրդ ձևավորել՝ կոմիտեի նախագահին կից, որը ունեն բոլոր նախարարները, իսկ կադաստրի կոմիտեն առաջնայիններից է, որ պիտի ունենար, որովհետև բնակչության հետ ամենաշփվող կառույցներից է։ Ես որպես ՀԿ նախագահ հստակ ասում եմ, որ իր հետ 2 անգամ փորձել ենք շփվել, ինքը հրաժարվում է ՀԿ-ների հետ շփվելուց, բայց եթե նա վարչապետի կողմից նշանակվել է կոմիտեի նախագահ, պիտի հասարակական կարծիք լսի։ Իր սենյակում նստած լսում է իր ենթակաների կարծիքները, ենթականերն էլ այն կարծիքն են ասում, որը, երևի թե, իրենց ձեռք է տալիս»
Պողոսյանի պնդմամաբ՝ Սարհատ Պետրոսյանը պաշտոնը ստանձնելուց հետո պետք է կադրային փոփոխություններ իրականացներ, սակայն չի արել, և դա էլ պատճառն է, որ իր և կառավարության միջև աշխատանքը չի ստացվել
««Թվշյա հեղափոխությունից» հետո մենք ասում էինք, որ հները կոռումպացված էին, չգիտես ինչերով էին զբաղված։ Լավ, ընդունում ենք։ Դուք եկաք որպես կոմիտեի նախագահ, նոր Հայաստանում նոր ղեկավար, Դուք չփորձեցի՞ք հներից ձերբազատվել, նոր մարդկանցով համալրվել։ Կան մարդիկ, որ այնտեղ չպետք է աշխատեն, բայց տալիս է վարչության պետ ու չի ասում, որ իրենց  հեռանալու ժամանակը եկել է։ Ես կարծում եմ, որ նա ունեցել է այդ ազատությունը իր կադրային քաղաքականությունը իրականացնելու»
ՀԿ-ի ղեկավարը նաև առաջարկեց, որ եթե վաղը հրաժարականի դիմումը ընդունվի, ապա թող կառավարությունը կոմիտեում ֆինանսական աուդիտ սկսի․

«Վարչապետն է որոշում՝ ո՞ւմ նշանակել, բայց ես կարծում եմ՝ կարելի էր լավ մասնագետ ընտրել կառույցի մեջից, բայց ոչ վարչության պետ, կարող է լինել բաժնի պետ։ Ես որպես ՀԿ նախագահ առաջարկում եմ, որ եթե կառավարությունը ընդունի իր հրաժարականը, ապա կադաստրի կոմիտեում ֆինանսական  աուդիտ իրականացնեն, տեսնեն կառույցում ինչպիսի՞ն է ֆինանսական վիճակը