List.am-ում ալկոգելը վաճառվում է 200-14.000 դրամի սահմաններում

List.am-ում ալկոգելը վաճառվում է 200-14.000 դրամի սահմաններում

List.am կայքում ինչ-որ մարդիկ վաճառում են ալկոգել 200 դրամից մինչև 14.000 դրամի սահմաններում։ Ըստ որում, մեկ փոքրիկ սրվակի համար կա գնային առաջարկ` 1400 դրամ, և կա 200 դրամ՝ նույն չափի մեկ փոքրիկ սրվակի համար, և 14 000` մեծ։

Կան նաև 800 և 1100 դրամանոց գնային առաջարկներ՝ նույն փոքրիկ սրվակների համար։ ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ «ՀՀ-ում այդ գելերն արտադրող ընկերությունները որևէ կոպեկ չեն բարձրացրել արտադրանքի գինը, այն 
չի բարձրացվել նաև խոշոր առևտրային ցանցերում, երեք ամիս առաջ նույն գինն է եղել, հիմա էլ, ուղղակի, մարդիկ չեն հիշում, թե երեք ամիս առաջ ինչ արժեր»,-ասաց նա։

Նա նշեց, որ մի փոքր դեղատուն թանկացրել էր ալկոգելը, հիմա վարույթ են սկսել և նաև սկսելու են այն անձանց դեմ, ովքեր List.am-ում ալկոգելը շատ տարբերվող բարձր գնով կվաճառեն։