Գրենլանդիայի պառլամենտում կոչ են արել «ծախվել» ԱՄՆ-ին

Գրենլանդիայի պառլամենտում կոչ են արել «ծախվել» ԱՄՆ-ին

Գրենլանդիայի պառլամենտի պատգամավոր Պելե Բրոբերգը կոչ է արել կղզու բնակիչներին ականջալուր լինել ԱՄՆ նախագահի՝ կղզին գնելու առաջարկին։ «ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու մեր տնտեսությանը տարեկան չորս միլիարդ կրոնով կամ 600 միլիոն դոլարով։ Մեր բնակչությունը առաջին անգամ ընտրության առաջ է կանգնած եւ մենք ռեալ այլընտրանք ունենք դանիական դոտացիաներին»,- Ekstra Bladet թերթի փոխանցման համաձայն ասել է Բրոբերգը։ Նա նաեւ հավելել է, որ ներկայումս կղզին պաշտպանում է ոչ թե Դանիան, այլ ԱՄՆ-ն։ Պատգամավորը իհարկե չի մոռացել շեշտել, որ ԱՄՆ-ն սա անում է, որովհետեւ իր համար ընդունելի չէ, որ Չինաստանը հայտնվել է Արկտիկայում եւ այնտեղ ամրացնում է իր դիրքերը։