Անելու ենք այն, ինչ պետք է․ Ալիևը սպառնում է Հայաստանին

Անելու ենք այն, ինչ պետք է․ Ալիևը սպառնում է Հայաստանին

Այսօր Արևմուտքում տիրում են երկակի ստանդարտներ. Ադրբեջանական ժողովուրդը դա լավ գիտի։ Միաժամանակ նա լավ գիտի, որ չնայած ճնշումներին, բոլոր սպառնալիքներին, անհիմն մեղադրանքներին, մենք անելու ենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում։ Եվ մենք կշարունակենք անել այն, ինչ անում էինք նախկինում։

Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ ուղերձում։ 

Նրա խոսքերը մեջբերում է Ազերթաջը։

«Հայաստանի ղեկավարությունը պետք է հետևություններ անի պատմության այս դասերից և վարվի այնպես, որպեսզի չհրահրի մեր զայրույթը»,- ընդգծել է Ալիևը։